7 սեպտեմբերի 2012 - 12:40 AMT
Արմեն Մարտիրոսյան. Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումով կսկսվի նրա միջազգային ճանաչման գործընթացը

Եթե Հայաստանի Հանրապետությունը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ապա սկիզբ կդնի նրա միջազգային ճանաչման գործընթացին: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրա, եթե մեր երկիրը չի ճանաչում դա, ապա չեն ճանաչի և մյուս երկրները:

Լրագրողների այն մտավախությանն ի պատասխան, թե Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաճմամբ կվերսկսվի պատերազմը, Մարտիրոսյանն ասաց, որ դա տեղի չի ունենա, որովհետև Ադրբեջանն առանց առիթի էլ կսկսի պատերազմը, եթե վստահ լինի, որ կհաղթեն:

Հաշվի առնելով վերջին իրադարձությունները, կուսակցության փոխնախագահը գտնում է, որ Հայաստանը չպետք է հավատա որևէ մեկին, այլ իր հույսը պետք է դնի միայն իր վրա: