7 սեպտեմբերի 2012 - 15:51 AMT
Արցախի ազատագրված տարածքներում մինչև 2011-ը վերաբնակեցվել է 20-30 հազար մարդ

2000 թվականից մինչև 2011 թվականը վերաբնակեցման ծրագրով նախատեսված 67 հազար բնակչից վերաբնակեցվել է 25-30 հազարը:

Այս մասին այսօր լրագրողների եհտ հանդիպմանն ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Միանսյանը:

Ըստ նրա` ազատագրված տարածքների բնակեցումը լուրջ ռազմավարական նշանակություն ունի, ու թեև կառավարությունը այդ ուղղությամբ ծրագրեր իրականացնում է, սակայն դրանք համալիր բնույթ չունեն և ցանկալի արդյունք չեն տալիս:

«Հիմնական խոչընդոտներից է Արցախի կյանքի ընդհանուր սոցիալ- տնտեսական վիճակը , պետք է ակտիվացնել ներդրումային քաղաքականությունը` օգտագործելով նաև սփյուքի ռեսուրսները»,-ասաց Մինասյանը :

Մինասյանը կարծում է, որ վերաբնակեցման ծրագիր ավելի արդյունավետ իրականացնելու համար պետք է ծրագրում թվում ներառել ԱՊՀ երկրներ գաղթած մեր հայրենակիցներին :