7 սեպտեմբերի 2012 - 16:59 AMT
Արքայազն Հարրին 4-ամսյա զինծառայություն կանցնի Աֆղանստանում

Բրիտանիայի արքայազն Հարրին ժամանել է Աֆղանստան որպես Թագավորական ՌՕՈւ ուղղաթիռի օդաչու 4-ամսյա ծառայություն անցնելու համար, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Թագաժառանգներից երրորդը լինելով՝ 27-ամյա Հարրին կմասնակցի «Թալիբանի» դեմ ակտիվ մարտական գործողություններին:

«Դա բարդ և ինքնամոռացություն պահանջող աշխատանք է, ուստի կխնդրեի բոլորին հանգիստ թողնել նրան ու թույլ տալ, որ նա կենտրոնանա ծառայության վրա»,-ասել է միավորված ավիացիոն խմբի հրամանատար, ավագ Ջոն Գորդոնը:

2008թ. արքայազն Հարրին արդեն 10 շաբաթ անց է կացրել ծառայության մեջ՝ Աֆղանստանի Գիլմենդ գավառում:

Արքայազնը կբնակվի բեռնատար կոնտեյներում այլ զինծառայողների հետ:

Վերջերս ԶԼՄ-ներում հայտնվեցին մերկ արքայազն Հարրիի նկարները: Ըստ աղբյուրների, նկարները արվել են Լաս Վեգասում տեղի ունեցած երեկույթի ժամանակ: