24 փետրվարի 2005 - 20:04 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԿԽՄԿ-ԻՆ «ՀՐԱՏԱՊ ՄԻՋՈՑՆԵՐ» ՁԵՌՆԱՐԿԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՍԱՀՄԱՆԸ ԽԱԽՏԱԾ ԳԵՐԻ ՎԵՐՑՎԱԾ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԱԶԱՏՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Էլմիրա Սուլեյմանովան նամակ է հղել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ղեկավար Մերի Վենցին, որում երաշտագիտություն է հայտնել «երեք ադրբեջանցի զինվորներին հայկական գերությունից ազատելու ուղղությամբ» ջանքերի համար: Էլմիրա Սուլեյմանովան խնդրել է ԿԽՄԿ-ին «հրատապ միջոցներ» ձեռնարկել ռազմագերիներին ազատելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի հինգերորդ պաշտպանական տարածքի զինվորականները փետրվարի 15-ին գերի են վերցրել երեք ադրբեջանցի սահմանազանց զինվորի: Հանգամանքների պարզաբանումից հետո, ամենայն հավանականությամբ, ադրբեջանցի ռազմագերիները կփոխանակվեն: