7 սեպտեմբերի 2012 - 17:10 AMT
Հայաստանի ֆիլհարմոնիկը համալրվեց իսպանացի երաժիշտով

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) համալրվեց առաջին օտարազգի երաժիշտով: Իսպանացի երիտասարդ գալարափողահար Էնրիկ Կամարասա Ցիֆրեսին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց Թոփչյանը: Ցիֆրեսն արդեն երրորդ օրն է, ինչ մասնակցում է նվագախմբի փորձին, և լրագրողներին պատմեց, որ իրեն շատ լավ է զգում այստեղ:

Բացի դրանից, նա լսել է մի քանի պատանի երաժիշտների, և Թոփչյանի խոսքով լավ երաժիշտ լինելուց բացի, նաև լավ ուսուցիչ է: Թոփչյանն օտարազգի երաժշտի հրավերը նվագախումբ բացատրում է Հայաստանում գալարափողի թույլ զարգացմամբ և կադրերի բացակայությամբ: Նրա խոսքով, Հայաստանում մեկ ձեռքի մատերի վրա կարելի է հաշվել փողային լավ երաժիշտների քանակը, և գտնում է, որ Ցիֆրեսը կօգնի գալարափողահարների պատրաստման գործում: