7 սեպտեմբերի 2012 - 18:18 AMT
Հարավային Կորեան մերժել է Տոկիոյի բողոքը` կապված վիճելի կղզիներում վարժանքներ անցկացնելու հետ

Հարավային Կորեան մերժել է Տոկիոյի բողոքը` կապված վիճելի Տոկտո կղզիներում վարժանքներ անցկացնելու հետ, հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղելով հարավկորեական ԶԼՄ-ներին:

Սեուլում Ճապոնիայի դեսպանատանը առաքելության ղեկավարի տեղակալը նախօրեին այցելել է Հարավային Կորեայի ԱԳՆ և ներկայացրել իր երկրի դիրքորոշումը անցկացված զորավարժությունների վերաբերյալ:

Հարավային Կորեայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ վարժանքներն անցկացվում են հարավկորեական տարածքը պաշտպանելու համար: