7 սեպտեմբերի 2012 - 19:37 AMT
Սիրիական բանակը Դամասկոսում օպերացիա է սկսել

Սիրիական կառավարական զորքերի հարյուրավոր զինվորներ և ծանր ռազմատեխնիկա է ներգրավված Դամասկոսի Բաբիլա արվարձանում անցկացվող ռազմական օպերացիայում: Ականատեսները հաղորդում են զինվորների և ապստամբների միջև կատաղի մարտերի մասին:

Ավելի վաղ սիրիական բանակի կողմից հաղորդվել է, որ Դամասկոսի արևելյան արվարձանների ազատագրմանն ուղղված օպերացիան առաջիկա օրերին ավարտին կհասցվի: Այս մասին հաղորդում է «Ռոսբալթը»: