7 սեպտեմբերի 2012 - 20:26 AMT
Շախմատի Օլիմպիադա. Հայաստան-Հոլանդիա հանդիպման հաշիվն է 0,5:0,5

Այսօր Ստամբուլում ընթացող Շախմատի Համաշխարհային Օլիմպիադայում խաղարկվում են նախավերջին տուրի պարտիաները:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը խաղում է Հոլանդիայի հետ: Արդեն ավարտվել են Սերգեյ Մովսիսյանի և Լյուկ Վան Վելիի միջև պարտիաները: Խաղն ավարտվել է 37-րդ քայլին, երբ գրանցվել է հավասար հաշիվ: Հայաստան-Հոլանդիա հանդիպման հաշիվն է 0,5:0,5:

Լևոն Արոնյան-Անիշ Գիրի, Վլադիմիր Հակոբյան-Իվան Սոկոլով և Գաբրիել Սարգսյան-Յան Սմիթս պարտիաները դեռևս շարունակվում են:

Շախմատի 40-րդ Համաշխարհային Օլիմպիադան անցկացվում է 11 տուրերով: Տղմարդկանց մրցախաղում հանդես են գալիս 155 հավաքականներ: Օլիպմիադան կավարտվի սեպտեմբերի 10-ին: