7 սեպտեմբերի 2012 - 20:23 AMT
Իտալացի գործարարները մտադիր են ներդրումներ անել Հայաստանում

Այսօր իտալացի տասնյակ գործարարներ և Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին գործարար այցով եղան ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում:

Պալատի նախագահ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մարտին Սարգսյանը հանգամանորեն ներկայացրեց Հայաստանում համատեղ ծրագրեր իրականացնելու և ներդրումներ կատարելու գործարար մթնոլորտը և պատրաստակամություն հայտնեց լիարժեք աջակցելու իտալացի գործարարներին։

«Ֆինեստ» ընկերության նախագահ Ռենատո Պույատտին նշեց, որ իրենց կազմակերպությունը զբաղվում է իտալական ընկերությունների միջազգայնացման ֆինանսավորմամբ արտոնյալ պայմաններով և մտադրություն ունի Հայաստանում բացել ներկայացուցչություն։

Հայ և իտալացի գործարարները ստեղծեցին նոր կապեր, պայմանավորվածություն ձեռք բերվեց նոր հանդիպումների համար։