8 սեպտեմբերի 2012 - 09:43 AMT
«Ժողովուրդ». Վարդան Ղուկասյանը մեկնել է Ֆրանսիա

Ըստ «Ժողովուրդ»-ի ունեցած տեղեկությունների՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այս օրերին գտնվում է Ֆրանսիայում: Նա վաղուց էր որոշել, որ Գյումրու քաղաքապետի ընտրությունների օրերին պետք է դուրս գա երկրից, որպեսզի «սատանաները մի բան չբարդեն գլխին»:

Ղուկասյանը մտավախություն ուներ, որ որդու հետախուզումը կարող էր «շուռ գալ» իր դեմ: Դրա համար էլ քաղաքապետի կարգավիճակով վերջին անգամ գնացել է երազների քաղաք Փարիզ:

Այնուամենայնիվ թերթը փորձեց Ղուկասյանի մամուլի խոսնակ Լիլիթ Աղեկյանից պարզել, թե որն է քաղաքապետի` Ֆրանսիա մեկնելու աատճառը: Նա, չհերքելով տեղեկությունը, ասաց. «Ես այդ մասին ոչ մի մեկնաբանություն էլ չեմ անելու»: Մեզ մնում է միայն հուսալ, որ Փարիզը հրաձգարան չի դառնա Ղուկասյանների համար: