8 սեպտեմբերի 2012 - 09:45 AMT
«Ժողովուրդ». ՊՆ նախկին մամուլի խոսնակը` ԿԳ փոխնախարար

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` ՀՀ պաշտպանության նախարարի նախկին մամլո խոսնակ, այժմ ՕԵԿ-ական Դավիթ Կարապետյանն օրերս կնշանակվի ՀՀ կրթության և գիտության փոխնախարար: Կարապետյանը թերթի հետ զրույցում մասամբ հաստատել է տեղեկությունը. «Ես այժմ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականն եմ, իսկ առաջիկայում գործադիր մարմնում այլ պաշտոն եմ ստանձնելու»: