8 սեպտեմբերի 2012 - 17:07 AMT
Հիլարի Քլինթոնը հույս ունի, արդեն սեպտեմբերին չեղյալ կհայտարարվի Ջեքսոն-Վենիկի ուղղումը

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հույս ունի, որ արդեն սեպտեմբերին ԱՄՆ Կոնգրեսը չեղյալ կհայտարարի Ջեքսոն-Վենիկի ուղղումը, և Ռուսաստանին կտրամադրվի նորմալ տնտեսական հարաբերություններով երկրի կարգավիճակ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Վլադիվոստոկում Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովում Քլինթոնը հայտարարել է. «Որպեսզի մեր երկրները կարողանան մրցակցել մյուսների հետ այստեղ` Ռուսաստանում, մենք սերտ կապեր ենք պահպանում Կոնգրեսի հետ Ջեքսոն-Վենիկի ուղղումը չեղյալ հայտարարելու գործում»:

«Մենք հույս ունենք, որ այս ամիս այդ օրինագիծը կընդունվի»,- հավելել է նա: