8 սեպտեմբերի 2012 - 17:25 AMT
Ամերիկյան հնոտիների շուկայում ձեռք բերված նկարը կարող է պատկանել Ռենուարի վրձնին

Մի քանի դոլարով ամերիկյան հնոտիների շուկայում գնված նկարը կարող է պատկանել ֆրանսիացի իմպրեսիոնիստ Պիեր Օգյուստ Ռենուարի վրձնին, հաղորդում է BBC-ն:

Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքում նկարը ձեռք է բերել տեղի բնակիչներից մեկը:

Potomack աճուրդի տան մասնագետները կարծում են, որ խոսքը գնում է Paysage Bords de Seine կտավի մասին, որը թվագրվում է 1879-ին:

Նկարի մոտավոր արեժքը կազմում է 100 հազար դոլար: