25 փետրվարի 2005 - 19:30 AMT
ԻՐԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
«Մինսկի խումբը անցած 13 տարիների ընթացքում ոչինչ չի արել, ադրբեջանական ազգին քթից բռնած ման ածելուց բացի»,-հայտարարել է Թեհրանում Ադրբեջանի դեսպան Աբասալի Հասանովը: «Մենք պատրաստ ենք համագործակցել այդ խմբի հետ, որի կազմում են ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Ֆրանսիան, սակայն նրանք առաջարկներ են անուրմ, որոնք անընդունելի են»,- նկատել է Հասանովը: Դեսպանը հայտարարել է, որ Ադրբեջանը մտադիր է վերադարձնել «Հայաստանի կողմից գրավված» տարածքները: «Ներկայումս մենք ոչ մի քաղաքական շփումներ չունենք Երեւանի հետ, եւ դրանք հաստատելու միակ պայմանը Ադրբեջանի գրավյալ տարածքների ազատումն է»,-ընդգծել է նա: