9 սեպտեմբերի 2012 - 16:06 AMT
Հաստատվել է Թութանհամոնի մահվան պատճառը

Եգիպտական Թութանհամոն փարավոնը մահացել է ժառանգական գենետիկական հիվանդության արդյունքում: Նման եզրակացության է եկել բրիտանացի գիտնական, Լոնդոնի Իմպերիալ Քոլեջ համալսարանի աշխատակից Հատէն Աշրաֆյանը:

«Ես բժշկության տեսանկյունից եմ ուսումնասիրել ոչ միայն Թութանհամոնին, այլ նաև նրա ողջ դինաստիան: Այդ ընթացքում յուրքանչյուր հաջորդ փարավոնը նախորդից ավելի շուտ էր մահանում: Ընդ որում նրանց մոտ գնալով ավելի վառ էին արտահայտվում մարմնի դեֆորմացիաները, ինչը վկայում է գենետիկական հիվանդության առկայության մասին»: Իր հետազոտության արդյունքում գիտնականը եկել է այն եզրակացության, որ ֆիզիկական փոփոխությունները առաջացել են գլխուղեղի քունքային հատվածում խնդիրների պատճառով: Այս մասին հաղորդում է AFP-ն: