9 սեպտեմբերի 2012 - 16:19 AMT
Գագաթաժողովի արդյունքում ԱԽՏՀ երկրների առաջնորդները հանրագումարային դեկալարացիա են ընդունել

ԱԽՏՀ երկրների առաջնորդները գագաթաժողովի արդյունքում հանրագումարային դեկալարացիա են ընդունել, որով հաստատել են իրենց պատրաստակամությունը` պայքարելու կոռուպցիայի դեմ, կրճատելու անհավասարակշռությունները` պետական ֆինանսական համակարգերի ամրապնդման եղանակով, ինչպես նաև նվազեցնելու գների կտրուկ տատանումները և բարձրացնելու պարենային անվտանգության մակարդակը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Առաջնորդներն ընդգծել են փոխադարձ հաստատակամությունը` հետազոտելու կոռուպցիոն իրավախախտումները և պատասխանատվության ենթարկել դրանց մեղավորներին` համապատասխան ազգային օրենսդրություններին: