9 սեպտեմբերի 2012 - 17:52 AMT
Կրիստին Լագարդ.ԱՄՀ-ն հետաքրքրված է ԵԿԲ-ի` պետական պարտատոմսերի գնման ծրագրին մասնակցելու մեջ

Արժույթի միջազգային հաիմնադրամը հետաքրքրված է Եվրոպական Կենտրոնական բանկի` պետական պարտատոմսերի գնման ծրագրին մասնակցելու մեջ:Այս մասին այսօր Վլադիվաստոկում ընթացող ԱԽՏՀ գագաթաժողովի ժամանակ հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Կրիստին Լագարդը:

ԵԿԲ-ն հայտարարել է երկրորդային շուկայում եվրագոտու խնդրահարույց պետությունների պետական պարտատոմսերը գնելու նոր ծրագրի մասին: