10 սեպտեմբերի 2012 - 12:05 AMT
Լիբիայում 5 ամսով հետաձգվել է Քադդաֆիի որդու դատը

Լիբիայում 5 ամսով հետաձգվել է Քադդաֆիի որդու՝ Մուամմար Քադդաֆի Սեյֆ ալ Իսլամի դատը: Պատճառը Լիբիայի հետախուզության նախկին ղեկավարի ցուցմունքները ուսումնասիրելու անհրաժեշտությունն է, որն արտահանձնվել է Մավրիտանիային, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: «Մենք պատրաստ էինք դատել Սեյֆ ալ Իսլամին այս ամիս, սակայն քանի որ հանձնվեց Աբդուլլա Սենուսսին, նրա ցուցմունքներն ուսումնասիրելու անհրաժեշտության պատճառով դատը կհետաձգվի 5 ամսով»,-ասել է մեղադրական կողմի ներկայացուցիչը մամլո ասուլիսում:

Դատը հետաձգելու մասին հայտարարությունը հայտնվեց իրավապաշտպանների քննադատության ժամանակ: «Օրենքը հարկավոր է, որպեսզի արդարություն հաստատվի, սակայն արտակարգ իրավիճակում մեր դատական համակարգը հարմարեցված չէ ազատ ու անաչառ դատավարություն անցկացնելու»,-ասել է արդարադատության նախկին նախարար Մոհամմեդ Ալագին, որն այժմ գլխավորում է Լիբիայի մարդու իրավունքների ու ազատությունների խորհուրդը: