10 սեպտեմբերի 2012 - 11:13 AMT
Սամվել Բալասանյանը դարձել է Գյումրու քաղաքապետ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուն հաղթել է Գյումրու քաղաքապետի ընտրություններում: Ինչպես հաղորդում է Հայաստանի ԿԸՀ կայքը, նախնական տվյալներով Սամվել Բալասանյանը հավաքել է 27 500 ձայն:

Երկրորդ տեղում ՀՅԴ ներկայացուցիչ Հովսեփ Սիմոնյանն է, ով հավաքել է 10281 ձայն:

Անկուսակցական Անդրանիկ Ավետիսյանը և Սպարտակ Պետրոսյանը հավաքել են համապատասխանաբար 2458 և 2130 ձայն:

Ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփվեն 5 օր անց:

Պետք է նշել, որ իշխող ՀՀԿ-ն որոշել է չառաջադրել իր թեկնածուին ընտրություններում և աջակցել Սամվել Բալասանյանի թեկնածությանը:

Մինչև Բալասանյանի հաղթանակը 1999-ից ի վեր Գյումրու քաղաքապետ էր ՀՀԿ ներկայացուցիչ Վարդան Ղուկասյանը: