10 սեպտեմբերի 2012 - 12:41 AMT
Լոնդոնում տեղի է ունեցել Պարալիմպիկ խաղերի փակման արարողությունը

Լոնդոնում տեղի է ունեցել Պարալիմպիկ խաղերի փակման արարողությունը, որը կրում էր «Կրակի փառատոն» անվանումը: Գունեղ ներկայացումն ավարտվեց պարալիմպիկ էստաֆետի փոխանցմամբ Ռիո դը Ժանեյրոյին, որտեղ կկայանան 2016 թվականի Օլիմպիական խաղերը:

Բրիտանիայի հինավուրց ավանդույթներին ու տոներին նվիրված շոուն պաշտոնապես եզրափակեց 11-օրյա մրցումները, որոնք կազմակերպիչներն անվանեցին «պատմության մեջ ամենահաջողված Պարալիմպիկ խաղերը»:

Հիմնական դերակատարը բրիտանական Coldplay ռոք խումբն է: Մասնակցում էին նաև Ռիաննան և Jay-Z:

«Այս Խաղերն ընդմիշտ փոխեցին մեզ»,-հայտարարեց Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Ֆիլիպ Քրեյվենը՝ փակելով Պարալիմպիադան: