10 սեպտեմբերի 2012 - 13:03 AMT
Րաֆֆի Հովհաննիսյանը վայր է դրել պատգամավորական մանդատը

Ազգային ժողովի նիստում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դիմում է գրել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: Ըստ ԱԺ կանոնակարգի` դիմումը ուժի մեջ կմտնի ներկայացնելու պահից սկսած 15 օրվա ավարտին պես, եթե պատգամավորը չցանկանա այն ետ վերցնել:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության ցուցակի վեցերորդ համարը զբաղեցնում է Թևան Պողոսյանը, 7-րդը` Մասիս Այվազյանը և 8-րդը` `Ստեփան Սաֆարյան: