10 սեպտեմբերի 2012 - 13:13 AMT
Ջոն Հեֆերն. Վաշինգտոնը Սաֆարովի հարցով Բաքվից բացատրությունների է սպասում

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը այսօր Հայաստանի գլխավոր դատախազությունում կայացած իրավական ոլորտում համագործակցությունը շարունակելու մասին համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ հայտարարել է, որ Պոշտոնական Վաշինգտոնը Ռամիլ Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ Բաքվից բացատրությունների է սպասում::

Դեսպանը հիշեցրել է, որ արտահանձնումից անմիջապես հետո ամերիկյան կողմը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել է իր մտահոգությունը:

«ԱՄՆ-ն, իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, դեմ է ցանկացած դրսևորումների, որոնք սպառնալիքի տակ են դնում բանակցային գործընթացը: Միացյալ նահանգները Բուդապեշտից և Բաքվից բացատրություններ է ակնկալում: Մենք հետևողական կլինենք դրանք ստանալու հարցում», - ասել է նա: