10 սեպտեմբերի 2012 - 15:14 AMT
Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է մանդատից նախագահական ընտրություններին նախապատրաստվելու նպատակով

Աժ պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը կապված է 2013թ. կայաալիք նախագահական ընտրություններին նապատապաստավելու հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել «Ժառանգություն» կուսակցության մամլո քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը:

«Ժառանգություն» կուսակցության վարչությունը սեպտեմբերի 9-ի նիստում հավանություն տվեց Րաֆֆի Հովհաննիսյանի զեկուցմանը եւ նախագահական ընտրություններին ընդառաջ հարգեց պատգամավորական մանդատը չվերցնելու նրա որոշումը: Ըստ Խուրշուդյանի, մինչև սեպտեմբերի վերջը Հովհաննիսյանը հանդես կգա հայտարարությամբ, որտեղ կմանրամասնի իր որոշման դրդապատճառները:

Ազգային ժողովի նիստում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դիմում է գրել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: Ըստ ԱԺ կանոնակարգի` դիմումը ուժի մեջ կմտնի ներկայացնելու պահից սկսած 15 օրվա ավարտին պես, եթե պատգամավորը չցանկանա այն ետ վերցնել: