10 սեպտեմբերի 2012 - 17:33 AMT
Ահմադինեժադը մեղադրել է Արևմուտքին Իրանի տարածքում ամպերը ցրելու մեջ

Արևմտյան երկրները ցանկանում են երաշտ առաջացնել Իրանում՝ ցրելով ամպերն ու կանխելով անձրևները, հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, երկուշաբթի հայտնել է ISNA-ն:

Վերջին տարներին Իրանում մի քանի անգամ երաշտ է եղել, հատկապես հարավում, որտեղ պարբերաբար ավազե փոթորիկներ են լինում:

Անցյալ տարի ևս Ահմադինեժադը հայտարարեց,թե որոշ եվրոպական երկրներ հատուկ սարքեր են օգտագործում ցրելու համար ամպերն ու կանխելով անձրևներն Իրանում, դրա ապացույցները կան: