10 սեպտեմբերի 2012 - 17:26 AMT
Կարմիր խաչը հայտարարում է Քենիայում բախումների ժամանակ տասնյակ զոհերի մասին

Քենիայի հարավ-արևելքում ազգամիջյան բախումների արդյունքում զոհվել է առնվազն 32 մարդ, հայտարարել են երկրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունում:

Ականատեսները վկայում են, որ զոհերի թվում 7 ոստիկան կա:

Ինչպես նշում է BBC-ի ռուսական ծառայությունը, անցած ամիս երկրի արևելքում շուրջ 50 մարդ զոհվեց: «Մարտերը դադարել են, սակայն իրավիճակը լարված է մնում»,-հայտարարել է Կարմիր խաչի ներկայացուցիչը: