10 սեպտեմբերի 2012 - 20:22 AMT
Համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոն Հայաստանի հավաքականը ժամանեց Երևան

Սեպտեմբերի 10-ին Ստամբուլից Երևան է ժամանել շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոն Հայաստանի հավաքականը:

Օլիմպիադայի հաղթողներ Լևոն Արոնյանին, Սերգեյ Մովսիսյանին, Վլադիմիր Հակոբյանին, Գաբրիել Սարգսյանին, Տիգրան Պետրոսյանին և մարզիչ Արշակ Պետրոսյանին օդանավակայանում դիմավորեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրանց ողջունելու էին եկել նաև բազմաթիվ երկրպագուներ:

Օդանավակայանից աշխարհի թիմային առաջնության ու Օլիմպիադայի գործող չեմպիոնները կուղևորվեն Ազատության հրապարակ, որտեղ տեղի կունենա տոնական համերգ:

Արշակ Պետրոսյանի սաները, որոնք արդեն երրորդ անգամ են Օլիմպիադայի չեմպիոն դարձել, 11 տուրերում հավաքել են 19 միավոր և Ռուսաստանի ընտրանուն շրջանցել լրացուցիչ ցուցանիշներով: