10 սեպտեմբերի 2012 - 22:04 AMT
Հյուսիսային Կորեան պատրաստ է ընդունել Հարավային Կորեայի օգնությունը

Պաշտոնական Պհենյանը համաձայնել է ընդունել Հարավային Կորեայի օգնությունը` կործանարար թայֆունից գրեթե երկու շաբաթ անց:

«ԿԱԺՀ-ն այսօր առավաոտյան տեղեկացրել է մեզ, որ մտադիր է Կարմիր Խաչի բաժանմունքի միջոցով ընդունել օգնությունը »,-հաղորդել է ԿՀ կառավարության ներկայացուցիչը:

Սեուլը Պհենյանից պատասխան է ստացել կայացած բանակցություններից 7 օր անց: Բանակցությունների ընթացքում քննարկվել է հումանիտար օգնության տրամադրման հարցը:

«Բոլավեն» թայֆունը ԿԱԺՀ արևմտյան նահանգներին զգալի վնասներ է հասցրել օգոստոսի վերջին: Ըստ պաշտոնական տվյալների, աղետի արդյունքում զոհվել է մոտ 50 մարդ, նույնքան մարդ էլ վիրավորվել և անհետ կորել է: Ավելի քան 21 հազար կորեացիներ զրկվել են իրենց բնակարաններից, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: