11 սեպտեմբերի 2012 - 09:37 AMT
«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանը արհամարհեց Հրանտ Բագրատյանին

Թերթը գրում է, որ նախորդ ուրբաթ Հովիկ Աբրահամյանը ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանին զգուշացնել է, որ եթե բան ունեն ասելու՝ թող գան իրեն ասեն և ոչ թե մամուլով հանդես գան. «Այլապես ես էլ կարող եմ արհամարհել, լավ էլ կարողանում եմ արհամարհել» (խոսքն առաջին հերթին վերաբերել է Հրանտ Բագրատյանին):

Զուրաբյանը հակադարձել է, թե դա Բագրատյանի իրավունքն է, վերջինս կարող է ցանկացած ժամանակ և ձևով իր մտքերն արտահայտել: Եվ երբ Բագրատյանը երեկ, Աժ նիստի ժամանակ դիմեց Հովիկ Աբրահամյանին՝ հարցնելով, թե ինչու իրենց մի քանի օրինագծեր չեն ներառվել օրակարգում, Հովիկ Աբրահամյանն էլ քողարկված արհամարհանքով, առանց Բագրատյանի կողմը նայելու, նետեց, որ դրանք իրենց ժամանակին կներառվեն օրակարգում: