Բրիտանացաի թենիսիստ Էնդի Մարրեյը նվաճել է առաջին մրցանակը Մեծ սաղավարտի մրցաշարերում: Նա համառ պայքարում ԱՄՆ թենիսի Բաց առաջնության եզրափակիչում հաղթել է սեչբ Նովակ Ջոկովիչին:
Մարրեյը կարողացել է հաղթանակ տանել 5 սեթերում` 7:6 (12:10), 7:5, 2:6, 3:6, 6:2:
Ավելի վաղ Մարրեյը 4 անգամ խաղացել է Մեծ սաղավարտի մրցաշարերի եզրափակիչներում, սակայն 3 անգամ պարտվել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին և մեկ անգամ Ջոկովիչին: Բրիտանացու համար այս տիտղոսը 24-րդն է կարյերայի ընթացքում, այդ թվում` վերջերս Լոնդոնի Օլիմպիադայի հաղթանակը: