Բարաք և Միշել Օբամաները երեքշաբթի օրը կհարգեն 2001-ի սեպտեմբերի 11-ին ահաբեկչության զոհ դարձած մարդկանց հիշատակը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Առավոտյան ԱՄՆ նախագահն ու առաջին տիկինը ողջ երկրի հետ միասին կհարգեն ահաբեկչության զոհերի հիշատակը 1 րոպե լռությամբ:
Սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակը, բացի Նյու Յորքից, կհարգեն նաև Շանկսվիլլում, ուր կուղևորվի ԱՄՆ փոխնախագահ Ժոզեֆ Բայդենը:
Սպիտակ տունը նաև հաղորդել է, որ նախագահը հատուկ ժողով է անցկացրել` նվիրված ահաբեկչության 11-րդ տարելիցի օրը անվտանգության ապահովման հարցերին:
Սեպտեմեբրի 11-ի ահաբեկչությունների զոհ է դարձել 2 974 մարդ: 24-ը համարվում են անհայտ կորած: Ահաբակչության ընթացքում զոհվել է նաև 19 ահաբեկիչ: