Բերդ քաղաքի բնակիչների հավաստմամբ, գործող քաղաքապետ Անդրանիկ Շառյանը նեղ անձնական շահագրգռությունների թելադրանքով, վաճառել է քաղաքի միակ մանկական խաղահրապարակը։ Այդ մասին գրում է «Իրատես de facto» թերթը։
«Գործարքը կատարվել է խիստ գաղտնի եւ միայն վերջերս է հասու դարձել բերդցիներին։ Բնակիչները վրդովված են ու հուսահատ։
Միակ վայրը, որտեղ իրենց հանգիստն են անցկացնում տարածքի շենքերում ապրող մանուկները, շուտով կդադարի նպատակին ծառայելուց»,- գրում է «Իրատես de facto»-ն։