Այս օրերին Երևանում է գտնվում իտալական Իտալիայի Ֆրոզինոնե շրջանի Աթինա քաղաքից «Վալե դի Կոմինո» ֆոլկլորային խումբը, որը Հայաստանում է Ֆոլկլորային փառատոնին մասնակցելու նպատակով: «Ավանդական տոների վերածնունդ» կրթամշակութային ՀԿ-ի նախագահ Հասմիկ Բաղրամյանը մամլո ասուլիսի ժամանակ պատմեց, որ խումբ այսօրվանից ելույթ կունենա Արագածոտնի մարզում, մասնավորապես Աշտարակ քաղաքում, Ուջան և Կարբի գյուղերում: Խմբի անդամներն արդեն հասցրել են հանդիպել երևանցիների հետ, փողոցում համերգներ տալով:
Шմբի նախագահ պրն. Լուչիանո Սարդան հավելեց, որ երկրորդ անգամ է Հայաստանում, և հանդիպել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ: Նրա խոսքով, իր ծրագիրը հավանության արժանացավ, և այս տարի հնարավոր եղավ խումբը բերել Հայաստան: Համերգներն, ըստ իտալացու, հատկապես երիտասարդների համար են: