1 մարտի 2005 - 18:21 AMT
ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՓԱԿԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ
Թուրքիան պաշտոնական դիմում է հղել Եվրամիություն եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն` պահանջելով փակել հայկական ատոմակայանը, «հաաշվի առնելով վտանգը, որը ներկայացնում է Հայաստանի ատոմային էլեկտրակայանը, եւ սեյսմիկ գոտում նրա տեղաբաշխվածությունը»: Իր հերթին, Եվրամիությունը նույնպես պահանջել է Հայաստանից փակել հայկական ատոմակայանը: Հայաստանը վկայակոչելով, որ երկրում օգտագործվող էլեկտրաէներգիայի 30 տոկոսը արտադրվում է այդ կայանում` հայտարարել է, որ այն կգործարկվի մինչեւ 2016 թվականը: Գտնելով տվյալ հայտարարությունն անբավարար` Թուրքիան հարցը բարձրացրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում: Նշելով, որ Թուրքիայի մտավախությունը հասկանալի է, այդ կառույցը հայտարարել է տվյալ հարցի լայնածավալ ստուգումների անցկացման մասին: