11 սեպտեմբերի 2012 - 16:46 AMT
Ոչ պաշտոնական տվյալներով, սիրիական ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային տարածքը

Սիրիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը երեքշաբթի օրը խախտել է Թուրքիայի օդային տարածքը: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»` մեջբերելով «Գարդիան» թերթը:

«Առայժմ պարզ չէ, դա ներխուժում է, թե փախուստ»,- նշում է «Գարդիանը»: Հաղորդագրության համաձայն, այդ տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել: