11 սեպտեմբերի 2012 - 17:13 AMT
Նիկոլյա Սարկոզիին սպանել սպառնացող կնոջը բանտ են նստեցրել

Ծայրահեղ աջակողման քաղաքական ուժերի 35-ամյա կողմնակիցը դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիին սպանելու սպառնալիքի համար: Նա Սարկոզիին սպառնալիքներով նամակ է ուղարկել այս տարվա փետրվար-մարտին:

2009-ին հրաժարվելով հոգեբուժական հետազոտությունից, կինը ստացել է 12 ամսվա ազատազրկում, դրանցից 6-ը` պայմանական, Սարկոզիին ուղղված նամակի համար: