11 սեպտեմբերի 2012 - 18:20 AMT
Եգիպտոսում կբացվի ՀԱՄԱՍ շարժման մշտական ներկայացուցչությունը

Եգիպտոսի կառավարությունը թույլ է տվել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը մշտական ներկայացուցչություն բացել Կահիրեում, հաղորդում է Lenta.ru-ն` հղելով «Եդիոտ Ախրոնոտին»:

Ըստ որոշ տվյալների, պաղեստինյան ծայրահեղականների և եգիպտական իշխանությունների հարաբերությունների բարելավումից հետո, նրանց հետախուզության և անվտանգության ծառայությունների միջև ակտիվ համագործակցություն է սկսվել:

Սպասվում է նաև, որ շուտով Գազայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմաիլ Հանիան կայցելի եգիպտական մայրաքաղաք, որտեղ կբանակցի տեղական բարձրաստիճան պաշտոնյաների հետ: