1 մարտի 2005 - 18:59 AMT
ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՄԱՐՏԻ ՎԵՐՋԻՆ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Հայաստան մարտի վերջին, Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը: Ինչպես տեղեկացնում է «Ռեգնում» ռուսաստանյան լրատվական գործակալությունը, Երեւան կատարած պաշտոնական այցի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի առաջիկա այցի հետ կապված Երեւանում մեկնարկում են Հայաստանում Ռուսաստանի տարի անցկացմանը նվիրված միջոցառումներ: