Բրիտանական BP ընկերությունը ամերիկյան «Փլեյս էքսփլորեյշն ընդ փրոդաքշն» ընկերության հետ գործարք է նախապատրաստում: Գործարքը նախատեսում է Մեքսիկական ծոցում BP-ի նավթային և գազային հանքավայրերի մի մասի վաճառք` 5,5 մլրդ դոլարի դիմաց:
BP-ն պետք է միջոցներ հավաքի Մեքսիկական ծոցում «Մակոնդո» նավթային հանքավայրում տեղի ունեցած վթարի հետևանքները վերացնելու համար:
Ավելի վաղ ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրել էր բրիտանական ընկերությանը անբարեխղճության մեջ, ինչի համար տուգանվել է 21 մլրդ դոլարով, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: