11 սեպտեմբերի 2012 - 20:14 AMT
Սերժ Սարգսյանն ու Ժան Ասսելբորնը կարծում են, որ երկու երկրները կարող են համագործակցել նաև Եվրոպական կառույցներում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ժան Ասսելբորնին, ով Հայաստանում է պաշտոնական այցով:

Զրուցակիցները քննարկել են համագործակցության խորացումը ԵՄ հիմնադիրներից մեկի` Լյուքսեմբուրգի հետ` ոչ միայն երկկողմ, այլ նաև Եվրոպական կառույցների շրջանակներում: Սարգսյանն ու Ժան Ասսելբորնը համաձայնել են, որ երկրները կարող են կապեր հաստատել նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում

Հանդիպման ժամանակ կարևորություն է տրվել նաև եվրաինտեգրման ճանապարհին Լյուքսեմբուրգի կողմից Հայաստանին աջակցությանը:

Նրանք քննարկել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հարցեր, տարածաշրջանային խնդիրներ:

Ժան Ասսելբորնը ներկայացրել է Լյուքսեմբուրգի տեսակետը` կապված Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հետ, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը: