11 սեպտեմբերի 2012 - 21:56 AMT
Եմենի փողոցներում ցույցեր են տեղի ունեցել երկրի նախկին նախագահ Սալեյի դեմ

Եմենի ավելի քան 200 հազար բնակիչներ երեքշաբթի օրը դուրս են եկել փողոցներ, որպեսզի պահանջեն երկրի նախկին նախագահ Ալի Աբդոլլահ Սալեհի իմունիտետից հրաժարում, ինչի շնորհիվ նա ազատվում է դատական պատասխանատվությունից, հաղորդում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը:

Ցուցարարները Սալեհին մեղադրում են իշխանությունը նոր կառավարությանը փոխանցելուն խոչընդոտելու մեջ և պահանջում են դատարանին հանձնել նախկին նախագահին և նրա ընտանիքի անդամներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Եմենում ցուցարարները Սալեհի հրաժարականը պահանջում են 2011-ի փետրվարից սկսած: