11 սեպտեմբերի 2012 - 21:14 AMT
Ֆրանսիան հաստատում է, որ օգնել է սիրիացի փախստական պաշտոնայաներին

Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը հաստատել է, որ Փարիզը օգնել է որոշ սիրիացի բարձրաստիճան պաշտոնյաների լքել երկիրը: Սակայն նա չի նշել, թե կոնկրետ ում է աջակցել այդ հարցում: Նախօրեին սիրիացի գեներալ Մանաֆ Թլասը, ով հեռացել էր նախագահ Ասադի ռեժիմից, հայատարարել է, որ դա արել է ֆրանսիական հատուկ ծառայությունների աշխատակիցների օգնությամբ:

Ֆրանսիայի արտաքին հետախուզության ծառայության ներկայացուցիչները չեն մեկնաբանել այդ ինֆորմացիան: