11 սեպտեմբերի 2012 - 21:59 AMT
ԱՄՆ-ում Boeing ընկերության աշխատակիցները տարհանվել են` պայթյունի սպառնալիքի մասին անանուն հաղորդագրության պատճառով

Ամերիկյան Ֆիլադելֆիա քաղաքի արվարաձանում տեղակայված Boeing ընկերության հարյուրավոր աշխատակիցներ սեպտեմբերի 11-ի առավոտյան տարհանվել են` պայթյունի սպառնալիքի մասին անանուն հաղորդագրության պատճառով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղելով «Ասսոշիեյթիդ Պրեսս գործակալությանը»:

Սպառնալիքի պարունակությամբ գրությունը ընկերության աշխատակիցներից մեկը հայտնաբերել է գործարանի զուգարանում. դրա պարունակությունը չի հրապարակվում:

Ներկայումս ոստիկանությունը խնդրել է բոլոր աշխատակիցներին լքել գործարանի կորպուսներից մեկի շինությունը: Մարդիկ սպասում են շինությունից ոչ հեռու