12 սեպտեմբերի 2012 - 10:14 AMT
ANCA. Սաֆարովի արտահանձնումը նպաստում է Հունգարիայի կառավարության նկատմամբ հավատը կորցնելուն

Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեն հանդիպել է ԱՄՆ-ում Հունգարիայի դեսպան Դյերդ Շապարիի հետ` կապված մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտանահձնման և ներման հետ: Ինչպես հաղորդում է ANCA-ն, հանդիպման ընթացքում դեսպանին հաղորդվել է, որ այս հարցի առնչությամբ Բուդապեշտի տված պատասխանը սպառիչ չէ: ANCA-ն կոչ է անում Հունգարիայի կառավարությանը ներողություն խնդրել «կասկածելի գործխողությունների» համար և ուշադրություն դարձնել հետևյալին. 1. Այս քայլը ստիպում է կորցնել հավատը հունգարական կառավարության նկատմամբ, որը այժմ պնդում է, որ տեղյակ չի եղել Սաֆարովին «ներում շնորհելու մասին», իսկ Ադրբեջանն օգտվել է առիթից, 2, Դա անգամ վստահությունը չի առաջացնում Հունգարիայի մոտ, որը հայտարարում է, որ տեղյակ չի եղել, որ Բաքվում Սաֆարովը ազգային հերոս է ճանաչվելու, 3, Հունգարական կառավարության գործողությունները նպաստելու են Ադրբեջանի կողմից սպառնալիքների հաճախացմանը և բռնության ավելացմանը և տարածաշրջանում անկայուն վիճակի ստեղծմանը, որն ուղղված է խաղաղության հաստատման դեմ: