2 մարտի 2005 - 19:17 AMT
ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏՆՈՒՄ ԾԽԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ
Այսօր Հայաստանում ուժի մեջ է մտնում «Ծխախոտային արտադրանքի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակման մասին օրենքը»: Այդ օրենքի համաձայն Հայաստանում արգելվում է ծխախոտային արտադրանքի վաճառքը անչափահասներին, ինչպես նաեւ ծխախոտային արտադրանքի իրացումն ու օգտագործումը առողջապահության, մշակույթի, սպորտի, ուսումնական հաստատություններում, հասարակական այլ վայրերում եւ տրանսպորտում: Ռեստորաններում եւ սրճարաններում ծխելը թույլատրվում է դրա համար հատուկ նախատեսված սրահներում: ԱՀԿ-ի տվյալների համաձայն, Հայաստանը ԱՊՀ երկրների թվում առաջին տեղն է գրավում ծխողների քանակով: Ծխելու հետեւանքով առաջացած հիվանդություններից Հայաստանում յուրաքանչյուր տարի մահանում է շուրջ 2 հազար մարդ 35-69 տարեկան հասակում: