2 մարտի 2005 - 19:38 AMT
ԱՄՆ ՀԱՍՏԱՏԵԼ Է «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳՐԱՎՅԱԼ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԲՆԱԿԵՑՄԱՆ ՓԱՍՏԸ»
Փետրվարի 28-ին տարածած ԱՄՆ Պետդեպարտամենտի` աշխարհում մարդու իրավունքների պաշտպանման մասին հաշվետվությունում հայտարարվում է «Լեռնային Ղարաբաղի գրավյալ տարածքները Մերձավոր Արեւելքից եւ այլ վայրերից հայ վերաբնակիչներով բնակեցման մասին»: Փաստաթղթում ասվում է նաեւ, որ Ադրբեջանն այդ փաստի առնչությամբ դիմել է ՄԱԿ եւ Եվրախորհուրդ, եւ այդ հարցով զբաղվում է փաստերի պարզաբանման առաքելությունը: Հաշվետվությունում նշվում է, որ «հայկական ուժերը շարունակում են իրենց հսկողության տակ պահել Լեռնային Ղարաբաղը եւ մերձակա շրջանները: Ադրբեջանի կառավարությունը հնարավորություն չունի հսկել այդ հողերը, եւ այդ պատճառով հնարավոր չի նշված տարածքներից տեղեկատվություն ստանալ մարդու իրավունքների իրավիճակի մասին: Անցյալ տարի Հայաստանի կողմից զինադադարի ռեժիմի խախտման արդյունքում զոհվել են 6 քաղաքացիական անձինք եւ ադրբեջանական բանակի զինծառայողներ»: