12 սեպտեմբերի 2012 - 16:54 AMT
Սեպտեմբերի 12-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 410,83 դրամ

Սեպտեմբերի 12-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում կատարվել է 1 մլն դրամի առք և վաճառք 1 դոլարի դիմաց 409,70 դրամ միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409,75 դրամ:

Միաժամանակ, սեպտեմբերի 12-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 410,83 դրամ` սեպտեմբերի 11-ի համեմատ կրճատվելով 0,86 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 531,04 դրամ, ավելանալով 4,24 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքն ավելացել է 0,16 կետով` մինչև 13,14 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: