2 մարտի 2005 - 20:32 AMT
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԵՐՔԵԼ ԵՆ ԲԱՔՎԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՍՏԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇՆԵՐԻ ԱՆՎԱՎԵՐ ԼԻՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱ
Ադրբեջանական կողմի հերթական քարոզչական մեքենայություն է անվանել
ԼՂՀ մամլո ծառայությունում Բաքվի «Ազերթաջ» գործակալության տեղեկատվությունն այն մասին, թե Համաշխարհային փոստային միությունը անվավեր է ճանաչել է Լեռնային Ղարաբաղում պատրաստված ղարաբաղյան նժույգի պատկերով փոստային դրոշմանիշները, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը: «Արցախփոստ» ՊՓԲԸ-ն վերջերս թողարկել է 3 նոր դրոշմանիշ` «Արցախի ոսկեգույն նժույգ» եւ երկու դրոշմանիշ «Սուրբ Ծննդյան» սյուժեներով: «Արցախի ոսկեգույն նժույգ» դրոշմանիշի ընտրությունը պատահական չէ` անցյալ տարի Ադրբեջանում լույս էր ընծայվել վաղուց ի վեր աշխարհին որպես արցախյան ոսկեգույն նժույգ հայտնի ձիու պատկերով դրոշմանիշ «Ադրբեջանական ոսկեգույն նժույգ» անվանումով: Դրոշմանիշի թողարկումը, մեկնաբանել են ԼՂՀ կառավարության մամլո ծառայությունում, ակտիվ քայլ է ադրբեջանական կողմի հերթական նկրտման դեմ: