12 սեպտեմբերի 2012 - 17:32 AMT
Էդվարդ Նալբանդյան. Միջազգային հանրության միահամուռ և միաձայն կարծիքը նաև ԱԳՆ-ի աշխատանքի արդյունքն է

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Աղվան Վարդանյանի հարցին, թե արդյոք ՀՀ ԱԳՆ-ն պատրաստվում է Սաֆարովի արտահանձնման և Հունգարիայի հետ կապված ինչ-որ քայլեր իրականացնել, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է, որ այդ թեմայի շուրջ վերջին օրերին հայտարարություններով հանդես են եկել ինչպես ՀՀ նախագահը, այնպեսլ էլ ԱԳՆ-ն:

«Այս օրերին դուք լսում եք միջազգային հանրության միահամուռ և միաձայն արձագանքը, ինչը արդյունքն է նաև ԱԳՆ աշխատանքի», - ասաց արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը ԱԺ-ում` կառավարական ժամի ընթացքում: