Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին հիգշաբթի օրը կուղևորվի Սիրիա` Բաշար Ասադի հետ բանակցություններ վարելու նպատակով: Այս մասին հաղորդում է Ռոյթերս գործակալությունը` հղելով անանուն արաբ դիվանագետի:
Միևնույն ժամանակ, համաձայն Al Arabiya հեռուստաալիքի տեղեկությունների, սիրիական նախագահի հետ Բրահիմիի հանդիպումը նախանշված է ուրաթ օրը, ընդգծում է գործակալությունը: Բրահիմիի կայանալիք այցի մասին նախօերին աղբյուրներին տեղկացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը` առանց այցի ժամկետները հստակեցնելու:
Բրահիմին ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնացի պաշտոնում սկսել է իր գործունեությունը օգոստոսի 31-ին` նախկինում այս պաշտոնը վարող Քոֆի Աննանի մանդատի ավարտից հետո: