12 սեպտեմբերի 2012 - 21:01 AMT
ՌԴ ԱԳՆ-ն քննադատել է Լիբիայում և Եգիպտոսում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակումը

Ռուսաստանը քննադատում է Լիբիայում և Եգիպտոսում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակումները և կոչ է անում տարածաշրջանի երկրների իշխանություններին այսուհետև թույլ չտալ նմանատիպ թշնամական բնույթի գործողություններ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:

«Մենք հաստատակամորեն քննադատում ենք արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունների և նրանց աշխատակիցների վրա ցանկացած հարձակումները և դրանք դիտում որպես ահաբեկչական դրսևորումներ, որոնք որևէ արդարացում չունեն»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում

Սեպտեմբերի 11-ին դեսպան Քրիս Սթիվենսը և ամերիկյան ևս երեք դիվանագետներ սպանվել են Բենգազիում` ԱՄՆ հյուպատոսության վրա ծայրահեղական իսլամիստների հարձակման արդյունքում:

Նախագահ Օբաման կտրուկ կերպով քննադատել է դիվանագետների սպանությունը և հրամայել ուժեղացնել ամերիկյան դեսպանատների աշխատակիցների հսկողությունը ոչ միայն Լիբիայում, այլև ամբողջ աշխարհում: Բացի Բենգազիից, ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունը հարձակման էր ենթարկվել նաև Կահիրեում: